Մեր Մասին

Աբիոն հանդիսանում է Հայաստանում գործող առաջատար այգեգործական հիպերմարկետներից մեկը: Ընկերությունն առաջարկում է բույսերի, սերմերի, հողախառնուրդների, պարարտանյութերի, ծաղկամանների, այգեգործական պարագաների, կահույքի և դեկորի մեծ ընտրանի: Ընկերությունը մեծ ուշադրություն է հատկացնում մասնագիտական խորհրդատվության տրամադրմանը։ Այսօր Աբիոն հանդիսանում է այս ոլորտում առաջատար ընկերություններից մեկը` վայելելով հաճախորդների վստահությունը: Մենք երաշխավորում ենք գնված ապրանքի որակը և արդյունավետությունը՝ ակնկալելով ձեր վստահությունն ու համագործակցությունը:
Գեղեցիկ այգի և լավ բերք ստանալու գրավականը նորագույն տեխնոլոգիաների և բույսերի պաշտպանության ժամանակակից միջոցների կիրառումն է:
Աբիոն ունի երկարամյա փորձ (սկսած 2007թ.) բույսերի պաշտպանության ոլորտում (թունաքիմիկատների , պարարտանյութերի և հողախառնուրդների առաքում և վաճառք): Իսկ արտաքին էքստերիերի համար կարող եք օգտվել մեր այգեգործական պարագաների տեսականուց, կահույքի և դեկորի, ծաղկամանների լայն և օրիգինալ ցանկից: Մենք մասնագիտացած ենք նաև սերմերի, տնկիների, սոխուկների, սենյակային և այգու բույսերի մեծածախ և մանրածախ առևտրի մեջ:

Կայքը հնարավորություն կտա Ձեզ ծանոթանալու մեր ընկերության գործունեությանը, վաճառվող ապրանքների ցանկին և  անհրաժեշտության դեպքում կապ հաստատել մեզ հետ:
Աբիոն հիմնադրվել է 2007թ. նպատակ ունենալով ստեղծել այգեգործական մի կենտրոն, որտեղ այգետերերը և ոլորտի մասնագետները կկարողանան մեկ հարկի տակ գտնել այգեգործական պետքական ապրանքներ՝ այգին կառուցելու, խնամելու, ձևավորելու համար նյութեր ու ամենատարբեր պարագաներ:

Մենք կարևորում և հետևում ենք առաջադեմ երկրներում այգեգործական ոլորտի նոր զարգացումներին և Հայաստան ներմուծում այգին կառուցելու, ձևավորելու նորագույն լուծումներ և պարագաներ: Վաճառասրահը մշտապես համալրվում է ոլորտում հայտնի բարձրակարգ և որակյալ արտադրանքով:
Մենք ապահովում ենք մատչելի գներ և վստահ տալիս երաշխիքներ:
Մեր մասնագետները պատրաստակամ են օգնել ծագած հարցերի դեպքում, խորհրդատվություն տալ բույսերի պահպանման, այգեգործական պարագաների կիրառման մասին և այլն:
Առողջ և գեղեցիկ այգու համար կարևորագույն նշանակություն ունի բույսերի ճիշտ և գրագետ ընտրությունը, խմբավորումն ու խնամքը: Այգին հիմնելիս անհրաժեշտ է հաշվի առնել տեղանքի բնակլիմայական պայմանները, լույսի և ստվերի առկայությունը, հողի տեսակը, քամու առկայությունը և կարևորագույն պայմանը՝ բույսերի ճիշտ ոռոգումը: Այս և նմանատիպ հարցերում Աբիոն պատրաստ է օգտակար լինել իր պրոֆեսիոնալ մասնագետների խորհրդատվությամբ: Մենք կատարում ենք նաև առաքում Հայաստանի տարածքում:
Մենք մնացել ենք հավատարիմ մեր հիմնական սկզբունքին՝ բարեխիղճ մոտեցում աշխատանքին: Սա այն գրավականն է, որը թույլ է տվել ձեռք բերել բազում հավատարիմ հաճախորդներ:
Մեր կարևորագույն նպատակներից է աջակցել այգետերերին, այգեպաններին, ոլորտի մասնագետներին կառուցելու, պահպանելու այգիներ, պարտեզներ ու զբոսայգիներ և դա կատարել որակյալ ապրանքների միջոցով և առաջադեմ տեխնոլոգիաներով:
Որակ, նորամուծություն և պատասխանատվություն՝ սրանք են մեր գաղափարախոսության հիմնասյուները:

Աբիոյի սկզբունքներից է՝ ներկրել որակյալ արտադրանք և ապահովել բարձրակարգ սպասարկում:
 
Անդադար զարգանալ և առաջ շարժվել. սա այն սկզբունքն է, որ տարիներ շարունակ օգնում է պահպանել մեր ձեռքբերումները: