• Մարտի 8-ի համար ամրագրված պատվերները առաքվելու են օրվա ընթացքում
  • Կիտրոնի ծառ

    • Կիտրոնի ծառ
      Կիտրոնի ծառ Կիտրոնի ծառ Կիտրոնի ծառ Կիտրոնի ծառ

    Կիտրոնի ծառ

    Մոդելը:220280417
    Առկայությունը:Առկա է
    Չափսերը:
  • 1 սմ
  • 30 սմ
    • 30,500 AMD

    Սենյակային պայմաններում լիմոն աճեցնելու համար անհրաժեշտ է ունենալ ծաղկաման, արկղ, տակառ, տնկիներ և որոշակի պայմաններ: Ծաղկամանն իր ծավալով պետք է համապատասխանի բույսերի արմատային համակարգի և վերգետնյա մասի ծավալներին: Լիմոնի մշակման համար ամենալավ ամանը համարվում է կաղնուց պատրաստված կլորավուն ծաղկամանը: Ծաղկամանի պատերը պետք է ամուր լինեն, որպեսզի ջուր չանցկացնեն, վերևի մասը պետք է լայն լինի, հատակի մասը նրանից մի քիչ նեղ, քանի որ արմատների հիմնական մասը տարածվում է հողի վերին շերտերում: Հատակին պետք է անցք ունենա` ավելորդ ջուրը դուրս գալու համար, նաև 3-4 <ոտներ> հատակի հետ շփվելու համար: Երիտասարդ, մինչև 5 տարեկան բույսերը կարելի է սկզբնական շրջանում աճեցնել կավե ծաղկամանների մեջ: Սենյակային պայամններում լիմոնի ծաղկամանները սովորաբար ունենում են հետևյալ չափերը: 1 տարեկան բույսի համար 12x12x10սմ 2-7 տարեկան 16x16x10սմ 15-20 տարեկան և բարձր 24x28x20սմ Պրակտիկան ցույց է տվել, որ լիմոնը չափից ավելի մեծ ծաղկամաններում տնկելիս արմատային կառուցվածքն անբնական է զարգանում, թուլանում է բույսի վերերկրյա աճը, առաջանում է քլորոզ հիվանդություն և վեջապես մեծ ծաղկամանն ունենում է անճոռնի տեսք և տեղափոխության համար չափազանց դժվարամատչելի: Լիմոնի տնկման համար օգտագործում են թարմ բնահող,որը պատրաստում են հետևյալ բաղադրամասերից, 2 մաս տերևաբուսահող կամ անտառի սևահող, մեկ մաս փտած գոմաղբ, մեկ մաս ճմահող, մեկ մաս գետի խոշորահատիկ ավազ: Այնուհետև ծաղկամանի հատակին 1/3–ի չափով հողախառնուրդ են լցնում, տնկին տեղադրում ծաղկամանի մեջ և ավելացնոմ մնացած հողախառնուրդը, լավ պնդացնում, ամրացնում և ջրում սենյակային պայմանների ջրով: Աճմանը զուգընթաց, լիմոնը վերատնկում են ավելի մեծ չափեր ունեցող ծաղկանաններում մինչև 7-10 տարեկան դառնալը, դրանից հետո սովորաբար լիմոնի վերատնկումը դադարեցնում են: Վերջին վերատնկման ժամանակ 40x50x38 սմ ծավալ ունեցող տակառների անցքերի վրա շարում են ուռուցիկ մասը վերև կղմինդրասալիկի կտորներ,որոնց վրա այնուհետև լցնում են 1.5-3.0 սմ շերտով 1-1.5 սմ չափսի խճաքարեր, վերջինիս վրա 1-2 սմ շերտով լցվում է գետի խոշորահատիկ ավազ: Դրանից հետո լցնում են բուսահողի որոշակի քանակ, լիմոնը հողով հանդերձ հանում հին ծաղկամանից, տեղադրում նոր ծաղկամանի մեջ, այնպես որ, բույսի արմատավզիկը ծաղկամանի վերին եզրից 2-3 սմ ցածր գտնվի: Այնուհետև լցնում են մնացած հողախառնուրդը, լավ ամրացնում ձեռքով և ջրում: Լիմոնը սկսում է ծաղկել երկրորդ կամ երորդ տարում, պտուղները հասունանում են ծաղկումից 7-10 ամիս հետո: Լիմոնի բավարար աճման ու զարգացման համար պահանջվում է 12 ժամ տևողությամբ լուսային օր: Բույսերը ձմռանը և ամռանը պետք է պահել հարավ-արևելյան ուղղություն ունեցող պատուհանների մոտ, նրանց դիրքը կտրուկ չի կարելի փոխել,այլ պետք է 10 օրը մեկ շրջել: Լիմոններին սենյակային պայմաններում մեծ վնաս է հասցնում նարնջագույն կամ սենյակային վահանակիրը, վարակում է տերևները, պտուղները, ընձյուղներն ու ճյուղերը: Բույսը դրանից խիստ թուլանում է, սկսում են թափվել տերևները և, մասամբ էլ պտուղները: Ուստի պետք է դրանց դեմ պայքար կազմակերպել` օգտագործելով հետևյալ պատրաստուկներից որևէ մեկը. կարատե – 10 մլ/ 10 լ ջրին Մատչ – 10 մլ/ 10 լ ջրին Դանացիմ – 15-20 մլ/10 լ ջրին Բազուդին 600 – 15-20 մլ/ 10 լ ջրին: Սենյակային պայմաններում աճեցնելու համար լավագույն սորտեր են համարվում Անփուշ լիմոնը, Ջենոա, Կոմյունե լիսբոն, Մեյերի սորտերը:

    Հասանելի տարբերակները

    Առաջարկվում է